AgriConcept

Call Directions Website Contact the business

AgriConcept We present equipment for winemaking, fruit processing, dairy production, gardening and beekeeping.

Մետաղական ցանցավոր կոնտեյներ՝ ապրանքների պահեստավորման և տեղափոխման համար։Ամուր կառուցվածքը նախատեսված է մինչև 800 կգ բե...
29/10/2026

Մետաղական ցանցավոր կոնտեյներ՝ ապրանքների պահեստավորման և տեղափոխման համար։

Ամուր կառուցվածքը նախատեսված է մինչև 800 կգ բեռի համար։

Առջևի կողմի վերին հատվածը բացվում է դեպի ներքև՝ հեշտացնելով ապրանքներին հասանելիությունը։

Կոնտեյները ծալվող է, իսկ իրար վրա կարելի է տեղադրել մինչև 3 հատ՝ պահեստի տարածքն ավելի արդյունավետ օգտագործելու համար։

• Տարողությունը՝ 0.47 մ³
• Ներքին չափերը՝ 104.5 × 79.5 × 85 սմ

Vason-ի FRAMMENTO® կաղնու տաշեղներ՝ գինու բույրն ու համը հարստացնելու համար։Մեզ մոտ առկա են շարքի երկու տարբերակ՝ CLASSI...
28/10/2026

Vason-ի FRAMMENTO® կաղնու տաշեղներ՝ գինու բույրն ու համը հարստացնելու համար։

Մեզ մոտ առկա են շարքի երկու տարբերակ՝ CLASSIC և STRUCTURE։

FRAMMENTO® CLASSIC
Պատրաստված է ֆրանսիական կաղնուց և ունի միջին բովման աստիճան։ Գինուն հաղորդում է կաղնու հնեցմանը բնորոշ նոտաներ, որոնք ներդաշնակորեն համադրվում են գինու սեփական բույրի և համի հետ։

FRAMMENTO® STRUCTURE
Պատրաստված է ամերիկյան կաղնուց և ունի ավելի ուժեղ բովման աստիճան։ Կաղնու նոտաներն այստեղ ավելի արտահայտված են․ գինու համը դառնում է ավելի լի ու հագեցած։

Չժանգոտվող պողպատից պահամաններ՝ գինու պահպանման համար։Տեսականին ներառում է տարբեր կառուցվածքի մոդելներ՝ ձեր աշխատանքին հ...
27/10/2026

Չժանգոտվող պողպատից պահամաններ՝ գինու պահպանման համար։

Տեսականին ներառում է տարբեր կառուցվածքի մոդելներ՝ ձեր աշխատանքին համապատասխան տարբերակն ընտրելու հնարավորությամբ։

Պահամանների տեսականուն կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ հետևյալ հղումով․
https://agriconcept.am/am/product-category/wine-production/wine-production-equipment/tanks/

Թթվայնությունը գինու կարևոր ցուցանիշներից է, իսկ դրա չափումը՝ մշակման ընթացքում անհրաժեշտ քայլերից մեկը։Թթվաչափի հավաքած...
23/10/2026

Թթվայնությունը գինու կարևոր ցուցանիշներից է, իսկ դրա չափումը՝ մշակման ընթացքում անհրաժեշտ քայլերից մեկը։

Թթվաչափի հավաքածուն նախատեսված է գինու և հյութի թթվայնությունը որոշելու համար։

Այն ներառում է՝

• չափման փորձանոթ,
• նատրիումի հիդրօքսիդի լուծույթ՝ 250 մլ,
• pH-ի ստուգման թղթեր։

EP Major ինքնաներծծող իմպելլերային պոմպԱպահովում է հեղուկի հավասարաչափ հոսք՝ գրեթե առանց պուլսացիաների։ Ճկուն թիակներով ...
22/10/2026

EP Major ինքնաներծծող իմպելլերային պոմպ

Ապահովում է հեղուկի հավասարաչափ հոսք՝ գրեթե առանց պուլսացիաների։ Ճկուն թիակներով իմպելլերի շնորհիվ այն կարող է տեղափոխել նաև կորիզներ, հատապտուղների մնացորդներ և ցողունների մասնիկներ պարունակող հեղուկներ։

🔹 Արտադրողականություն՝ 300 լ/րոպե
🔹 Պտտման արագություն՝ 700 պտ/րոպե
🔹 Էլեկտրասնուցում՝ 400 Վ
🔹 Միացում՝ DIN65
🔹 Բայպասով տարբերակ

Արտահայտված բույր, հագեցած համ, երկար հնեցման հնարավորություն․ խմորիչն ընտրելիս կարևոր է հաշվի առնել, թե ինչպիսի գինի եք...
19/10/2026

Արտահայտված բույր, հագեցած համ, երկար հնեցման հնարավորություն․ խմորիչն ընտրելիս կարևոր է հաշվի առնել, թե ինչպիսի գինի եք ցանկանում ստանալ։

Vason-ի PREMIUM շարքից ներկայացնում ենք երեք տարբերակ՝

PREMIUM ZINFANDEL - հագեցած և երկար հնեցման համար նախատեսվող կարմիր գինիների համար։ Առանձնանում է խմորման արագ մեկնարկով և լավ աշխատանքով նաև բարձր ջերմաստիճանի պայմաններում

PREMIUM SUPERTUSCAN - հագեցած կարմիր գինիների համար, հատկապես երբ նախատեսվում են տակառային հնեցում և մալոլակտիկ խմորում

PREMIUM TIOL - սպիտակ և վարդագույն գինիների համար՝ խաղողի սորտին բնորոշ բույրերը, մրգային ու ծաղկային նոտաներն ընդգծելու նպատակով

Խմորիչի ընտրությունն ազդում է ոչ միայն խմորման ընթացքի, այլև գինու բույրի ու համի վրա։ Vason-ի CLASSIC շարքում ներկայացն...
15/10/2026

Խմորիչի ընտրությունն ազդում է ոչ միայն խմորման ընթացքի, այլև գինու բույրի ու համի վրա։

Vason-ի CLASSIC շարքում ներկայացնում ենք EX2 և BAYANUS խմորիչները, որոնք կիրառվում են տարբեր գինեգործական նպատակների համար։

CLASSIC EX2
Հատկապես հարմար է սպիտակ գինիների՝ վերահսկվող ջերմաստիճանով խմորման համար։ Ակտիվ է նաև ցածր ջերմաստիճանում (ընդհուպ մինչև 12°C-ում)՝ նպաստելով թարմ ու մրգային բույրերի արտահայտմանը։ Առանձնանում է քիչ փրփուր առաջացնելով և ծծմբի երկօքսիդի նկատմամբ լավ դիմացկունությամբ։ Կիրառվում է նաև բուրավետ կարմիր գինիների արտադրությունում։

CLASSIC BAYANUS
Առանձնանում է ալկոհոլի, ծծմբի երկօքսիդի և ճնշման նկատմամբ բարձր դիմացկունությամբ՝ լավ աշխատելով նաև խմորման բարդ պայմաններում։ Հատկապես հարմար է փրփրուն գինիների արտադրության համար՝ շշում կամ ճնշումային բաքում երկրորդային խմորման ժամանակ։ Կիրառվում է նաև սպիտակ ու կարմիր գինիների առաջնային խմորման և կանգ առած խմորումը վերսկսելու համար։

13/10/2026

Կիսաավտոմատ կապսուլավորման սարք նախատեսված փրփրուն գինիների համար:
Պնևմատիկ աշխատանքը կատարվում է երկու քայլով՝
-Առաջինը՝ կատարում ենք 4 ծալքեր
-Երկրորդը՝ կատարում ենք հարթեցում
Արտադրողականությունը՝ 400 շիշ/ժամում
Չափսերը՝ 35x30x25 սմ
Շշերի չափսերը՝ 0,375լ -ից 1,5լ

Address

Azatutian 1/21
Yerevan
0037

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460440553

Alerts

Be the first to know and let us send you an email when AgriConcept posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to AgriConcept:

Shortcuts

Share

Nearby equipment services