22/11/2024
Ուրախ ենք տեղեկացնել , որ «ԷՅԷՄՋԻ ՊՐՈՋԵԿՏ» ՍՊԸ-Ն ունի Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության 1-ին դասի ԼԻՑԵՆԶԻԱ և կից ներդիրներ՝ ստորև ներկայացվող ոլորտներում գործունեություն իրականացնելու համար․
1. Էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ) ներդիր
2. Ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելորացիա)(01.08)
3. Ջերմագազամատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարաման և գազամատակարարաման համակարգեր)(01.06)
4.Կապի համակարգեր (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ)(01.10)