Urban Logistic Services

Call Directions Website Contact the business

Urban Logistic Services NEW LOGISTIC STANDARDS
in ARMENIA

Новые стандарты логистики
в Армении

Լոգիստիկայի նոր չափանիշներ
Հայաստանում

The first and only logistic operator in Armenia, providing complete Third Party Logistics (3PL) services: goods receiving & shipping, storage, value added services (VAS), customs and distribution. The only class A logistic centre in the region, providing western standards of security and storage conditions, a modern internal and external infrastructure and equipped latest equipment and technologies.

Առաջին և միակ լոգիստիկ օպերատորը Հայաստանում, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձևաչափով (Third Party Logistics), այդ թվում՝ բեռների պահեստավորում, մաքսային ծառայություններ, պատվերի կոմպլեկտավորում, պիտակավորում, մակնշում և առաքում:

Տարածաշրջանում A դասի ժամանակակից, ունիվերսալ պահեստային համալիր, որը համապատասխանում է անվտանգության և պահպանման պայմանների միջազգային չափանիշներին, ունի ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներ և հագեցած է եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով:

Первый и единственный логистический оператор в Армении, предоставляющий весь комплекс логистических услуг в формате 3PL (Third Party Logistics): хранение, таможня, складирование, комплектация заказов, маркировка и складообработка, доставка.

Единственный в регионе универсальный современный складской комплекс класса А с мировыми стандартами безопасности и условиями хранения, современной внутренней и внешней складской инфраструктурой, оборудованный европейскими складскими технологиями, которые позволяют хранить и обрабатывать любые типы и виды грузов и товаров в любых системах учета.

Մեր ընկերությունն ստացել է դեղերի պատշաճ բաշխման գործունեության GDP հավաստագիր, որը կարևոր քայլ է դեղերի բաշխման գործընթ...
29/10/2026

Մեր ընկերությունն ստացել է դեղերի պատշաճ բաշխման գործունեության GDP հավաստագիր, որը կարևոր քայլ է դեղերի բաշխման գործընթացներում որակի և սահմանված չափանիշների ապահովման ուղղությամբ։
Այս ձեռքբերման հիմքում մեր թիմի հետևողական աշխատանքն է, պատասխանատվությունն ու նվիրվածությունը։ GDP համակարգի ներդրման գործում նշանակալի ավանդ ունեցած աշխատակիցներն արժանացել են նյութական և ոչ նյութական խրախուսման։

Շնորհակալ ենք մեր թիմին՝ ներդրած աշխատանքի, մասնագիտական նվիրվածության և ընդհանուր նպատակին հասնելու գործում ունեցած կարևոր դերի համար։
Միասին՝ դեպի նոր ձեռքբերումներ։

Իսկ գիտեի՞ք, որ ձեր բիզնեսի լոգիստիկ գործընթացները կարող եք վստահել մասնագիտացված գործընկերոջ։ 📦3PL-ը (Third-Party Logis...
27/10/2026

Իսկ գիտեի՞ք, որ ձեր բիզնեսի լոգիստիկ գործընթացները կարող եք վստահել մասնագիտացված գործընկերոջ։ 📦
3PL-ը (Third-Party Logistics) երրորդ կողմի կողմից լոգիստիկ ծառայությունների մատուցումն է, որը կարող է ներառել՝
▪️ Ապրանքների պահեստավորում
▪️ Պատվերների կոմպլեկտավորում
▪️ Փաթեթավորում և պիտակավորում
▪️ Բեռնափոխադրումների կազմակերպում
Այս մոտեցումը թույլ է տալիս բիզնեսին լոգիստիկ որոշ գործընթացներ փոխանցել մասնագիտացված գործընկերոջը և ավելի շատ կենտրոնանալ իր հիմնական գործունեության վրա։
📩 Ցանկանո՞ւմ եք հասկանալ՝ 3PL լուծումը որքանով է համապատասխանում ձեր բիզնեսին։ Կապ հաստատեք ULS-ի հետ։

Ժամանակակից լոգիստիկան պահանջում է ոչ միայն կայունություն, այլ նաև շարունակական զարգացում և նորարարական մոտեցումներ։Urba...
23/10/2026

Ժամանակակից լոգիստիկան պահանջում է ոչ միայն կայունություն, այլ նաև շարունակական զարգացում և նորարարական մոտեցումներ։

Urban Logistic Services-ը մշտապես բարելավում է իր ծառայությունները՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և համալրվելով ժամանակակից սարքավորումներով։ Urban Logistic Services-ն

✅ ներդրում է ավտոմատացման համակարգեր
✅ բարձրացնում է գործընթացների արդյունավետությունը
✅ նվազեցնում է մարդկային սխալի հավանականությունը
✅ զարգացնում է ծառայությունների որակը
Այս մոտեցումը թույլ է տալիս ստեղծել արագ, ճշգրիտ և վերահսկելի լոգիստիկ համակարգ։ ULS-ն շարժվում է առաջ՝ ապահովելով ժամանակակից լուծումներ բիզնեսի համար։

📩 Աշխատե՛ք գործընկերոջ հետ, որը մշտապես զարգանում է Ձեր բիզնեսի հետ միասին։
____________________________
📞055 76 60 60
📞060 70 60 60

Տարբերվում են ապրանքատեսակները, ծավալները, պահպանման պայմանները, պատվերների հաճախականությունն ու գործառնական պահանջները։...
22/10/2026

Տարբերվում են ապրանքատեսակները, ծավալները, պահպանման պայմանները, պատվերների հաճախականությունն ու գործառնական պահանջները։
250+ գործընկեր ընկերությունների հետ աշխատանքը ULS-ի համար նշանակում է փորձ տարբեր բիզնես իրավիճակների և լոգիստիկ պահանջների հետ։
Այդ փորձն էլ ձևավորում է մեր մոտեցումը․ նախ հասկանալ բիզնեսի գործառնական պահանջը, ապա կառուցել դրան համապատասխան լոգիստիկ գործընթացը։

Լոգիստիկ շղթայում յուրաքանչյուր լրացուցիչ օղակ պահանջում է առանձին համակարգում։Երբ պահեստավորումը, ապրանքի լրացուցիչ մշա...
14/10/2026

Լոգիստիկ շղթայում յուրաքանչյուր լրացուցիչ օղակ պահանջում է առանձին համակարգում։
Երբ պահեստավորումը, ապրանքի լրացուցիչ մշակումը, մակնշումը և հետագա բաշխման նախապատրաստումը կազմակերպվում են տարբեր վայրերում, ավելանում են նաև տեղափոխություններն ու կառավարման կետերը։
ULS-ի «մեկ պատուհանի» մոտեցումը նախատեսված է փոխկապակցված լոգիստիկ գործառույթների կենտրոնացման համար։
Նպատակը պարզ է՝ բիզնեսի համար նվազեցնել գործընթացների մասնատվածությունը և ստեղծել մեկ միասնական գործառնական միջավայր։

Պահեստային մնացորդների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը գործառնական որոշումների հիմքերից մեկն է։Բիզնեսին անհրաժեշտ է հ...
13/10/2026

Պահեստային մնացորդների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը գործառնական որոշումների հիմքերից մեկն է։
Բիզնեսին անհրաժեշտ է հասկանալ ոչ միայն ապրանքի ընդհանուր քանակը, այլև դրա տեղաբաշխումը, շարժը և հասանելիությունը։
Պաշարների համակարգված կառավարումը կարևոր տվյալներ է ապահովում գնումների, վաճառքի և մատակարարումների հետագա պլանավորման համար։
ULS-ում inventory management-ը ինտեգրված է պահեստային ընդհանուր գործընթացներին՝ ապահովելով ապրանքային հոսքերի ավելի համակարգված կառավարում։

Մեծ ենթակառուցվածքը ինքնին առավելություն չէ։ Կարևոր է՝ ինչ հնարավորություններ է այն ստեղծում բիզնեսի համար։ULS-ի պահեստա...
11/10/2026

Մեծ ենթակառուցվածքը ինքնին առավելություն չէ։
Կարևոր է՝ ինչ հնարավորություններ է այն ստեղծում բիզնեսի համար։
ULS-ի պահեստային համալիրը հնարավորություն է տալիս աշխատել տարբեր ծավալների և պահանջների ապրանքային հոսքերի հետ։
Այստեղ նույն միջավայրում կազմակերպվում են պահեստային և մի շարք փոխկապակցված լոգիստիկ գործընթացներ։

ULS-ում փաթեթավորման գործընթացը հնարավոր է համադրել պահեստավորման, պատվերների համալրման և մակնշման այլ գործողությունների...
10/10/2026

ULS-ում փաթեթավորման գործընթացը հնարավոր է համադրել պահեստավորման, պատվերների համալրման և մակնշման այլ գործողությունների հետ։
Այսպիսով, ապրանքի հետ կապված մի քանի հաջորդական գործառույթներ կազմակերպվում են նույն լոգիստիկ միջավայրում։

09/10/2026

Իսկ ինչպիսի՞ն է աշխատանքը ULS-ում։
Այստեղ ամեն օր շարժման մեջ է մի ամբողջ լոգիստիկ համակարգ։ 😉

Address

Araratyan Str. 62/23
Erevan
0043

Telephone

+37460706060

Alerts

Be the first to know and let us send you an email when Urban Logistic Services posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Urban Logistic Services:

Shortcuts

Share

Nearby equipment services