29/07/2023
Հատուկ արտասահմանյան օղիների սիրահար մեր հայրենակիցների համար ովքեր չեն էլ պատկերացնում թե մեկ շիշ 0,5 լ ծիրանի թունդ ալկոհոլային ըմպելիք ստանալու համար քանի կգ թարմ ծիրան է հարկավոր, ինչ սարքավորումներ ծիրանի մշակման և խյուսի ստացման համար (պյուրե), ինչ խմորիչ օգտագործել ֆրանսիական հատուկ Fermentis FD-3, թե հացի դռոժն էլ է բավարար։ Որոշ չակերտավոր մասնագետներ էլ լուրջ դեմքերով պնդում են թե առանց շաքարավազի ծիրանի օղի չի ստացվում։ Ասեմ ավելին լավ էլ ստացվում է։
Խմորման պրոցեսը ինչպես կարգավորել, որ խմորված ծիրանի խյուսը հանկարծ չքացախի։ Թորման համար ինչ սարքավորում օգտագործել։ Պղնձե ալամբիկ, կրկնակի թորում, գլխի ու պոչի ճիշտ անջատում 15-20 % սպիրտի խոտանում։ Թե ներժի ապարատնել է բավարար՝ մեկ անգամ թորելով մեկա ցորենի սպիրտ են խառնելու, են նույն սպիրտը որից բոլոր vodkaներն են պատրաստում, դե որ գինը նորմալ լինի հանկարծ թանկ չլինի ու քնակը շատ լինի ջհանդամը թե մեջի ծիրանից մենակ անունա մնացել։
Շարունակենք․ շիշը, խցանը ներմուծվում է, ու քանի որ փոքր արտադրող էս պեք է ներկրողից գնես։ Դիզայն, շշի մատովի (հայերեն անունը չգիտեմ) պատրաստում, տպագրություն և այսպես շարունակ, չհաշված, որ բոլոր գործերը դու ու քո թիմնա անում։ Ծիրան գտնում, փող հավաքում, նորմալ արտադրամաս գտնում ու իր ձեռքով բոլոր գործերը անում, հետո թորում, շշալցնում պիտակ ու ակցիզ խփում և վերջում էլ փորձում վաճառել։
Ասում են ՆԻՇ-ը արտասահմանյան օղիներից կրկնակի թանկա։ Ինչ տրամաբանությամբ? Որ մենք մեր խիղճը կորցրել եք։
Երևի տրամաբանությունը պարզ դարձավ։ Ես արտադրող եմ, տեխնոլոգ, ով 20 տարուց ավել փորձ ունի և ուզում է, որ հայ թունդ ալկոհոլ օգտագործողներն էլ լավ խմիչք օգտագործեն աղբ չխմեն, քիչ խմեն բայց լավը։
ՆԻՇ-ը մեկ տարեկան է ու առաջին արտադրանքը արդեն մեդալ է շահել IWSC միջազգային մրցույթում սա էլ հղումը https://www.iwsc.net/results/detail/133977/nish-apricot․
Շատ բան կա ասելու բայց սա էլ է բավական։ ՆԻՇ-ը ստեղծվել է ապացուցելու, որ հայկականը կարող է լավ, շատ լավ որակ ունենալ։
Շնորհակալ ենք մեր կողքին լինելու մեզ քաջալերելու համար։
Հարգանքով ՆԻՇ թիմ։
Discover our result for the Nish Apricot, from Armenia. Smoothly dry with bursts of bitter nectarine, apricot and warm spicy caramel on the palate.