Concern-Energomash CJSC

Call Directions Website Contact the business

Concern-Energomash CJSC Բժշկական, լաբորատոր, անալիտիկ, ուսումնական և գիտահետազոտական սարքավորումների վաճառք և սպասարկում

30/10/2026

🌍 Մարդու առողջությունն ու կայուն սննդային համակարգերը փոխկապակցված են։ Դրանց պահպանման համար կարևոր են գիտական մոտեցումը, պատասխանատու արտադրությունն ու վստահելի տվյալները։

🌿🦋COP17-ի շրջանակում մենք ներկայացնում ենք ժամանակակից լուծումներ, որոնք նպաստում են սննդամթերքի որակի և անվտանգության վերահսկմանը՝ աջակցելով առողջ և կայուն ապագայի ձևավորմանը։

#ՍննդամթերքիԱնվտանգություն

29/10/2026
27/10/2026

𝗖𝗢𝗣𝟭𝟳-ը փոքրիկների աչքերով 🌍🌱
Անկեղծ պատասխաններ, վառ էմոցիաներ ու բնության պահպանության մասին հետաքրքիր մտքեր 💚🦋✨

26/10/2026

🌿 Հողի ուսումնասիրությունը կարևոր քայլ է շրջակա միջավայրի վիճակի գնահատման և հիմնավորված հետազոտություններ պլանավորելու համար։

𝗔𝗴𝗶𝗹𝗲𝗻𝘁 𝟰𝟯𝟬𝟬 𝗛𝗮𝗻𝗱𝗵𝗲𝗹𝗱 𝗙𝗧𝗜𝗥-ը շարժական ինֆրակարմիր սպեկտրաչափ է, որը հնարավորություն է տալիս հողի նմուշների տվյալները ստանալ անմիջապես դաշտում։ Դրանք օգնում են մասնագետին կատարել նախնական նույնականացում և հնարավորություն են տալիս առանձնացնել այն նմուշները, որոնք լաբորատոր խորքային հետազոտության կարիք ունեն։

📍 Այցելե՛ք «Կոնցեռն-Էներգոմաշ»-ի տաղավար 𝗖𝗢𝗣𝟭𝟳-ում՝ ծանոթանալու շրջակա միջավայրի վերլուծության լուծումներին։

22/10/2026

🦠Մանրէաբանական աղտոտվածության ժամանակին հայտնաբերումն օգնում է ավելի հիմնավորված որոշումներ կայացնել և վերահսկել հնարավոր ռիսկերը։

🌿COP17-ի մեր տաղավարում ներկայացված են մանրէաբանական լուծումներ՝ 🇮🇹 𝐋𝐢𝐨𝐟𝐢𝐥𝐜𝐡𝐞𝐦 և 🇫🇷 𝗯𝗶𝗼𝗠é𝗿𝗶𝗲𝘂𝘅 ընկերություններից։ Դրանք աջակցում են հետազոտությունների իրականացմանը լաբորատորիայում, իսկ որոշ դեպքերում՝ նաև նմուշառման վայրում։

🗣️Այցելե՛ք «Կոնցեռն-Էներգոմաշ»-ի տաղավար՝ ավելին իմանալու մեր ներկայացրած լուծումների մասին։

18/10/2026

Արդեն հասանելի է 📊𝐍𝐚𝐯𝐢𝐟𝐲 𝐏𝐨𝐫𝐭𝐚𝐥. լաբորատորիայի առօրյա գործընթացների արդյունավետ կառավարում՝ մեկ հարթակից։

𝐍𝐚𝐯𝐢𝐟𝐲 𝐏𝐨𝐫𝐭𝐚𝐥-ը 𝐑𝐨𝐜𝐡𝐞 𝐃𝐢𝐚𝐠𝐧𝐨𝐬𝐭𝐢𝐜𝐬-ի թվային ծառայություններն ու լաբորատորիայի աշխատանքին աջակցող գործիքները միավորում է մեկ կենտրոնացված միջավայրում։ Այն օգնում է ավելի հեշտ կազմակերպել պատվերների կառավարումը, հասանելիություն ունենալ տեխնիկական ու ուսումնական նյութերին, ստանալ աջակցություն և հետևել կարևոր ծանուցումներին։

Արդյունքում՝ գործընթացներն ավելի տեսանելի են, առօրյա առաջադրանքները՝ ավելի կազմակերպված, իսկ թիմը կարող է ավելի շատ ժամանակ հատկացնել լաբորատոր հիմնական գործընթացներին։

Բացահայտեք, թե 𝐍𝐚𝐯𝐢𝐟𝐲 𝐏𝐨𝐫𝐭𝐚𝐥-ի հնարավորություններն ինչպես կարող են աջակցել ձեր լաբորատորիային։
Կապ հաստատեք մեզ հետ՝ մանրամասների համար։

15/10/2026

𝗖𝗢𝗣𝟭𝟳 🌿 Հետհաշվարկը սկսված է
Հոկտեմբերի 19-ից Երևանում կհավաքվի կենսաբազմազանության համաշխարհային համայնքը՝ քննարկելու բնության պահպանությանն ուղղված կարևոր հարցեր ու լուծումներ։

🌎 «Կոնցեռն-Էներգոմաշ»-ի տաղավարում կներկայացնենք շրջակա միջավայրի վերլուծության լուծումներ՝ ջրի, հողի, օդի և սննդամթերքի նմուշներում օրգանական ու անօրգանական աղտոտիչների հայտնաբերման, մոնիթորինգի և քանակական որոշման համար։

📊Վստահելի տվյալները կարևոր հիմք են շրջակա միջավայրի վիճակը գնահատելու և հիմնավորված որոշումներ կայացնելու համար։

🗣️Այցելե՛ք մեր տաղավար ծանոթանալու լուծումներին, որոնք հնարավորություն են տալիս ստանալ բարձր ճշգրտության և վստահելի տվյալներ՝ շրջակա միջավայրի վիճակի գնահատման, աղտոտման մոնիթորինգի, բնական ռեսուրսների պահպանության և գիտականորեն հիմնավորված բնապահպանական որոշումների կայացման համար։

12/10/2026

🎓Հոկտեմբերի 𝟯-𝟰- ը Երևանում անցկացվեց Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հայկական համագումարը՝ համախմբելով ոլորտի մասնագետներին և ստեղծելով փորձի փոխանակման ու մասնագիտական քննարկումների կարևոր հարթակ։

Համագումարի դասախոսությունների թեմաներն ընտրվել էին՝ հաշվի առնելով ոլորտի արդի զարգացումներն ու մասնագետների գործնական կարիքները։ Քննարկումներն ու փորձի փոխանակումը նպաստեցին մասնագիտական գիտելիքների թարմացմանը և արդի մոտեցումների ներկայացմանը։

Կոնցեռն-Էներգոմաշը հանդես եկավ որպես համագումարի հովանավոր՝ աջակցելով բժշկական համայնքի մասնագիտական զարգացմանը։

🙌 Շնորհակալություն կազմակերպիչներին, բանախոսներին և մասնակիցներին։

Address

пр. Азатутян 26/8
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 14:00

Telephone

+37411878717

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Concern-Energomash CJSC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Concern-Energomash CJSC:

Shortcuts

Share

Nearby equipment services