Artclima

Call Directions Website Contact the business

Artclima Արդեն 25 տարի շուկայում ❕
📞093 90 30 40

«ԱՐԹԿԼԻՄԱ» ՍՊԸ-ն Bosch, Buderus, Kober (MOTAN), Radiatori 2000, WILO, BPS, Climaveneta, MAXA, Robur, Fujitsu, General, Sinikon, Heisskraft, Giacomini, SunSystem, Heckert և հայտնի այլ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

Կազմակերպությունը գործունեություն է ծավալում 2003 թվականից:
20 տարի շարունակ այն զարգացնում է տեղական շուկայում ներկայացված արտադրանքի տեսականին:

Նորարարական լուծումները թույլ են տալիս մեր կազմակերպության հաճախորդներին ներկայացնել ոչ միայն սարքավորումների լայն տեսականի, այլ նաև ապահովել էներգախնայող և հուսալի ջեռուցման, սառեցման, օդորակման և արևային համակարգերի տեղադրում:

«ԱՐԹԿԼԻՄԱ»-ում ներկայացված լայն տեսականին հարմար է տարբեր չափսերի շենքերի ինքնավար ջեռուցման և տաք ջրամատակարարման, շինությունների քանակի և նպատակների համար:

Ներկա պահին «ԱՐԹԿԼԻՄԱ» կազմակերպությունը Հայաստանի ջեռուցման սարքավորումների շուկայի առաջատարներից մեկն է, ինչն անմիջականորեն ազդում է նրա զարգացման վրա:

Կազմակերպության սկզբունքներն են.

1. Հուսալիություն:
Մեր հիմնական սկզբունքը հուսալի և ֆունկցիոնալ սարքավորումների ապահովումն է:

2. Զգայունություն:
Մեր հաճախորդները մեր գործընկերներն են, որոնցից կախված է մեր ընկերության հաջողությունը: Մենք միշտ կարևորում ենք մեր սպառողների, գործընկերների և աշխատակիցների կարծիքը: Հարգում ենք այլ մարդկանց նպատակները և միշտ պատրաստ ենք քննարկումների:

3. Համագործակցություն:
Մեզ համար գործընկերությունը նշանակում է վստահություն, անկեղծություն և փոխադարձ հարգանք: Մենք ձգտում ենք զարգացնել մեր գործընկերների բիզնեսը` մեզ հետ համագործակցելով:

4. Էներգիա:
Այն ամենը, ինչին մենք հասել ենք այս տարիների ընթացքում, մեր աշխատողների և մեր գործընկերների անվերջ էներգիայի և ոգևորության շնորհիվ է:

Մեր ընկերության աշխատանքի համակարգն է՝

« Ավելի արագ - ավելի լավ - ավելի մատչելի »

31/10/2026

Ջեռուցման համակարգի կառավարումն այժմ ավելի հարմար է 🔥

Vaillant-ի հեռակառավարման մոդուլները հասանելի են Wi-Fi-ով և առանց Wi-Fi-ի տարբերակներով՝ ձեր կարիքներին համապատասխան։

Ընտրեք ձեր համակարգին համապատասխան լուծումը և կառավարեք ջեռուցումն ավելի հեշտ ու հարմարավետ։

📍 Նաիրի Զարյան 22/1

29/10/2026

Որքա՞ն ժամանակ են աշխատում մեր աշխատակիցները 😊

Ջեռուցո՞ւմ, թե՞ հովացում։ Ֆանկոյլի դեպքում ընտրելու կարիք չկա։ 🌡️Ֆանկոյլը ժամանակակից կլիմայական համակարգի բաղադրիչ է, ո...
26/10/2026

Ջեռուցո՞ւմ, թե՞ հովացում։ Ֆանկոյլի դեպքում ընտրելու կարիք չկա։ 🌡️

Ֆանկոյլը ժամանակակից կլիմայական համակարգի բաղադրիչ է, որն ապահովում է տարածքի հարմարավետ ջերմաստիճանը տարվա բոլոր եղանակներին։

🔹 Ձմռանը՝ տաք օդ և հարմարավետ միջավայր
🔹 Ամռանը՝ զովություն և հաճելի ջերմաստիճան
🔹 Մեկ սարք՝ երկու գործառույթ

Ֆանկոյլը կարող է աշխատել ջերմային պոմպի կամ համապատասխան այլ համակարգի հետ՝ ապահովելով արդյունավետ ջեռուցում և հովացում։

📩 Դիմեք մեզ՝ ձեր տարածքին համապատասխան կլիմայական լուծում ընտրելու համար։

25/10/2026

🔥 Հուսալի ջեռուցումը սկսվում է ճիշտ ընտրությունից։

Ներկայացնում ենք Vaillant ջեռուցման կաթսան՝ իր ժամանակակից տեխնոլոգիաներով և խելացի կառավարման համակարգով։

✅ Արդյունավետ և կայուն աշխատանք
✅ Հարմարավետ կառավարում
✅ Հուսալի տեխնիկական լուծումներ
✅ Գերմանական որակ

Artclima-ն Vaillant-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում։

📩 Կապ հաստատեք մեզ հետ՝ ձեր տարածքին համապատասխան ջեռուցման համակարգ ընտրելու համար։

24/10/2026

Ջեռուցումից մինչև հովացում՝ գտեք ձեզ անհրաժեշտ լուծումը Artclima-ի կայքում📲

Մեր ամբողջ տեսականին՝ մեկ տեղում, յուրաքանչյուր ապրանքի տեխնիկական տվյալներով ու առանձնահատկություններով, որպեսզի հեշտությամբ ծանոթանաք և ընտրեք ձեր տարածքին համապատասխան տարբերակը։

🌐 Այցելեք artclima.am, իսկ ընտրության հարցում գրեք մեզ․ կօգնենք կողմնորոշվել։

🏡 Տաք հատակի արդյունավետությունը սկսվում է ճիշտ նախագծումից։Գիտեի՞ք, որ հատակի ծածկույթի տեսակը, խողովակների տեղադրումը ...
22/10/2026

🏡 Տաք հատակի արդյունավետությունը սկսվում է ճիշտ նախագծումից։

Գիտեի՞ք, որ հատակի ծածկույթի տեսակը, խողովակների տեղադրումը և ջերմամեկուսացումը անմիջականորեն ազդում են ջեռուցման արդյունավետության վրա։

🔹 Ճիշտ ընտրված հատակի ծածկույթը նպաստում է ջերմության արդյունավետ փոխանցմանը։

🔹 Որակյալ ջերմամեկուսացումը նվազեցնում է ջերմային կորուստները։

🔹 Նախապես մշակված նախագիծը ապահովում է ջերմության հավասարաչափ բաշխում և համակարգի արդյունավետ աշխատանք։

📌 Տաք հատակի համակարգը պետք է նախագծել դեռևս շինարարության կամ վերանորոգման սկզբնական փուլում՝ հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները։

Մեր մասնագետները կօգնեն ընտրել և նախագծել ձեր տարածքին համապատասխան ջեռուցման համակարգը։

📩 Մանրամասների և խորհրդատվության համար գրեք մեզ։

21/10/2026

💧 Ջրամատակարարման համակարգի կայուն աշխատանքը սկսվում է ճիշտ ընտրված սարքավորումներից։

ELBI ընդարձակման բաքերը նախատեսված են համակարգում ճնշման տատանումները կարգավորելու, ջրային հարվածները մեղմելու և սարքավորումների աշխատանքը պաշտպանելու համար։

🔹 Իտալական որակ և հուսալիություն
🔹 Տարբեր տարողություններ՝ ըստ համակարգի պահանջների
🔹 Կայուն ճնշման ապահովում
🔹 Երկարակյաց և արդյունավետ աշխատանք

📍 Artclima-ում կգտնեք ELBI ընդարձակման բաքերի տարբեր մոդելներ։

📩 Մանրամասների և մասնագիտական խորհրդատվության համար կապ հաստատեք մեզ հետ։

19/10/2026

🔥 Vaillant-ի ջեռուցման կաթսաների լայն տեսականի՝ Artclima-ում։

2008 թվականից ներմուծում ենք գերմանական Vaillant ապրանքանիշի ջեռուցման համակարգերը՝ առաջարկելով որակյալ և հուսալի լուծումներ։

▪️Գերմանական որակ և հուսալիություն
▪️Բարձր էներգաարդյունավետություն
▪️Գազի խնայող սպառում
▪️Անաղմուկ աշխատանք
▪️Հարմարավետ և պարզ կառավարում
▪️Երկարակեցություն և անվտանգ շահագործում

🏡 Ընտրեք ձեր տարածքին համապատասխան Vaillant կաթսան՝ մեր մասնագետների օգնությամբ։

📩 Մանրամասների և խորհրդատվության համար գրեք մեզ։

Կոյուղու համակարգի ճիշտ ընտրությունը սկսվում է դեռ նախագծման փուլում 🏠Artclima-ում ներկայացված են Ostendorf-ի խողովակներ...
16/10/2026

Կոյուղու համակարգի ճիշտ ընտրությունը սկսվում է դեռ նախագծման փուլում 🏠

Artclima-ում ներկայացված են Ostendorf-ի խողովակներն ու կցամասերը՝
▪️ ներքին կոյուղու համար՝ HT շարք,
▪️ արտաքին կոյուղու համար՝ KG շարք,
▪️ ջրահեռացման աղմուկը նվազեցնելու համար՝ ցածր աղմուկով լուծումներ։

Խողովակներից մինչև անկյուններ ու եռաբաշխիչներ՝ ձեր համակարգի տարբեր հատվածների համար։

📩 Գրեք մեզ՝ ձեր նախագծին համապատասխան տեսականին ընտրելու համար

📞 +374 93 90 30 40
🌐 artclima.am

Address

Nairi Zaryan 22, 1/1
Yerevan
0051

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 17:00

Telephone

+37410251500

Alerts

Be the first to know and let us send you an email when Artclima posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Artclima:

Shortcuts

Share

Nearby equipment services