21/03/2025
Սիրելի՛ գործընկերներ և հաճախորդներ,
Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ARS&ARM ընկերությունը արդեն 1 տարի է, ինչ ակտիվորեն զբաղվում է բարձրորակ շինանյութի վաճառքով Հայաստանում։ Այս մեկ տարվա ընթացքում մենք հաջողությամբ իրականացրել ենք ավելի քան 100 համագործակցություն շինարարական ոլորտում, ինչը մեզ համար մեծ ձեռքբերում է։
Այս հաջողությունը հնարավոր դարձավ բացառապես Ձեր վստահությամբ և աջակցությամբ։ Շնորհակալ ենք, որ ընտրել եք մեզ որպես Ձեր գործընկեր և մեզ հետ եք այս ճանապարհին։ Մենք պարտավորվում ենք շարունակել մեր աշխատանքը՝ ապահովելով բարձրորակ և հուսալի մատակարարումներ բոլորիդ համար։
Շնորհակալություն, որ մեզ հետ եք և վստահում եք մեզ ❤️