Bright Industry / Բրայթ Ինդասթրի

Call Directions Website Contact the business

Bright Industry / Բրայթ Ինդասթրի Արտադրության ավտոմատացման սարքավորումներ
SMC, DELTA, SICK, LS ELECTRIC, OMAL, CAMOZZI, AUTONICS, FOTEK, SEWHA բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

Bright Industry Group-Automation equipment and a complete range of automation services in Armenia, Georgia, Russia and United Arab Emirates

Բրայթ Ինդասթրի Գրուպ- արտադրության տարբեր ոլորտներում նորագույն լուծումների ներդրում և ավտոմատացման սարքավորումների մատակարարում Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում

Брайт Индастри Груп-оборудование и полный спектр услуг по автоматизации производства в Армении, Грузии, России и в Объединённых Арабских Эмиратах

22/10/2026

Արդյունաբերական միջավայրում ճշգրիտ կառավարումն ու անվտանգությունը սկսվում են անսխալ չափումներից:
Մեր գործընկեր Emerson-ի արտոնագրված չափիչ-ստուգիչ տեխնոլոգիաները նախագծված են վերացնելու ցանկացած անհստակություն՝ ապահովելով տվյալների բացառիկ ճշգրտություն արտադրության յուրաքանչյուր փուլում:

Տասնամյակների ինժեներական փորձի շնորհիվ այս լուծումները կանխարգելում են հնարավոր խափանումները և օպտիմալացնում ռեսուրսները անգամ ամենածանր աշխատանքային պայմաններում:

Emerson ընկերության ապրանքատեսականին կարող եք ձեռք բերել հայաստանյան գործընկեր Բրայթ ինդասթրի խանութ-սրահից։
📍 Vardanants 32
🌐 www.bi-int.am
📲 091-018411 (Viber, WhatsApp)
📧 [email protected]

Եթե փնտրում եք կոմպակտ, բայց հզոր լուծում կշռման պրոցեսների ավտոմատացման համար, ապա SEWHA SI240 թվային կշռման ինդիկատորը...
19/10/2026

Եթե փնտրում եք կոմպակտ, բայց հզոր լուծում կշռման պրոցեսների ավտոմատացման համար, ապա SEWHA SI240 թվային կշռման ինդիկատորը հենց այն է, ինչ պետք է ձեր հոսքագծի անխախտ աշխատանքին։

Ինչո՞ւ ընտրել SEWHA SI240-ը.

✅ Ամրանում է ուղիղ DIN-ռելսի վրա՝ խնայելով տարածքն ու ապահովելով մաքուր ու ազատ էլեկտրական վահանակ։
✅ Ունի որակյալ OLED էկրան, որը տեսանելի է ցանկացած լուսավորության պայմաններում։
✅ Առկա է աշխատանքային 3 ռեժիմ՝ Փաթեթավորում (Packer), ստուգիչ կշռում (Checker) և սահմանային վերահսկում (Limit mode)։
✅ Համատեղելի է PLC համակարգերի հետ RS-485 և Ethernet ինտերֆեյսերի միջոցով։

SEWHA ապրանքանիշի այլ սարքավորումներին կարող եք ծանոթանալ Հայաստանում ընկերության էքսկլյուզիվ մատակարար Bright Industry խանութ-սրահում։
📍 Vardanants 32
🌐 www.bi-int.am
📲 091-018411 (Viber, WhatsApp)
📧 [email protected]

Բաց կոնտուրով կառավարումը կառավարման տեսակի և ավտոմատացման համակարգ է, որտեղ կառավարող ազդանշանը կամ գործողությունը ձևավ...
15/10/2026

Բաց կոնտուրով կառավարումը կառավարման տեսակի և ավտոմատացման համակարգ է, որտեղ կառավարող ազդանշանը կամ գործողությունը ձևավորվում է բացառապես մուտքային տվյալների հիման վրա՝ առանց ելքային արդյունքի չափման և հետադարձ կապի։

Այս համակարգում ելքային պարամետրի փաստացի արժեքը չի համեմատվում նպատակային արժեքի հետ, և համակարգը ինքնուրույն չի շտկում սխալների հետևանքները:

Նման օրինակ է լուսացույցի ֆիքսված ռեժիմը, որը փոխվում է ըստ ժամանակի՝ առանց երթևեկության խտությունը հաշվի առնելու։

Արտադրությունում ամենամեծ ֆինանսական կորուստները հաճախ տեղի են ունենում ոչ թե մեծ վթարներից, այլ աննկատ մանրուքներից։ Պա...
12/10/2026

Արտադրությունում ամենամեծ ֆինանսական կորուստները հաճախ տեղի են ունենում ոչ թե մեծ վթարներից, այլ աննկատ մանրուքներից։ Պատկերացրե՛ք փաթեթավորման կամ շշալցման գիծ, որտեղ հոսքագիծը վայրկյանում տասնյակ միավոր արտադրանք է թողարկում։ Եթե տարայի մեջ հեղուկի մակարդակը մի քանի միլիմետր պակաս լցվի, կամ խողովակաշարի ճնշումը թույլատրելիից մի փոքր բարձրանա, ամբողջ սերիայի արդյունքը կարող է ճանաչվել խոտան։
Իսկ ինչպե՞ս կարող է ավտոմատացման սենսորը փրկել, ավելի շուտ՝ կանխել նման իրավիճակը։

Նախ օպտիկական կամ ուլտրաձայնային սենսորն անմիջապես նկատում է ցանկացած անհամապատասխանություն՝ լինի դա ծուռ փակցված պիտակ, թերլցված տարա, թե բացակայող կափարիչ։

Մարդը կարող է հոգնել, շեղվել կամ ուշ նկատել անսարքությունը, իսկ սենսորը միլիվայրկյանների ընթացքում ազդանշան է ուղարկում համակարգին՝ կանգնեցնելով գիծը նախքան հարյուրավոր լիտր հումք անտեղի կթափվի։

Փոշոտ միջավայրը, բարձր խոնավությունը, գոլորշին կամ տաքությունը կարող են զգալիորեն բացասաբար ազդել մարդու աշխատանքի վրա, մինչդեռ անգամ նման պայմաններում որակյալ արդյունաբերական տվիչներն աշխատում են կայուն ու առանց խափանումների։

Ապահովագրե՛ք ձեր արտադրությունը։ Ավտոմատացրե՛ք այն։

Արտադրական գծերի անխափան աշխատանքը կախված է յուրաքանչյուր օղակի ճշգրիտ կառավարումից: SNS ապրանքանիշի CS1 սերիայի մագնիսա...
08/10/2026

Արտադրական գծերի անխափան աշխատանքը կախված է յուրաքանչյուր օղակի ճշգրիտ կառավարումից:
SNS ապրանքանիշի CS1 սերիայի մագնիսական սենսոր-անջատիչները նախագծված են պնևմատիկ համակարգերում մխոցների դիրքի ակնթարթային և անսխալ ֆիքսման համար։

CS1 սերիայի մագնիսական սենսոր-անջատիչներն աշխատում են 5–240 V (AC/DC) լարման տիրույթում, ինչը թույլ է տալիս դրանք հեշտությամբ ինտեգրել ինչպես ստանդարտ 24V արդյունաբերական ցանցերում, այնպես էլ այլընտրանքային կառավարման սխեմաներում:

Սարքավորումը կարող եք ձեռք բերել SNS ընկերության հայաստանյան էքսկլյուզիվ մատակարար Bright Industry խանութ-սրահում։
📍 Vardanants 32
🌐 www.bi-int.am
📲 091-018411 (Viber, WhatsApp)
📧 [email protected]

SICK SAM սերիայի ինդուկտիվ սենսորները նոր խոսք են շարժվող մեխանիզմների անվտանգության վերահսկման ոլորտում։ Այս սարքերը մի...
05/10/2026

SICK SAM սերիայի ինդուկտիվ սենսորները նոր խոսք են շարժվող մեխանիզմների անվտանգության վերահսկման ոլորտում։ Այս սարքերը միավորում են ավանդական ինդուկտիվ սենսորի ֆունկցիան և արագության հսկիչի հնարավորությունները։

Դրանք նախատեսված են կոնվեյերային համակարգերի, պոմպերի, էլեկտրաշարժիչների և լիսեռների աշխատանքային արագության մշտական մոնիթորինգի համար։

Հիմնական առավելությունները.

✅ Ծախսերի օպտիմալացում. կարիք չկա գնել առանձին էնկոդերներ կամ արտաքին գնահատման ռելեներ, քանի որ ողջ տրամաբանությունն արդեն ներկառուցված է սենսորի մեջ։
✅ Հուսալի պաշտպանություն. ակնթարթորեն հայտնաբերում է ժապավենի սայթաքումը, շարժման դանդաղումը, գերարագացումը կամ մեխանիկական խցանումները։
✅ Դիմացկունություն. արդյունաբերական ամուր մետաղական կորպուսն ու IP67 պաշտպանության աստիճանը երաշխավորում են երկարակեցություն փոշոտ, յուղոտ և ագրեսիվ միջավայրերում։
✅ Ժամանակակից ինտեգրում. IO-Link ինտերֆեյսի աջակցությունը հնարավորություն է տալիս իրականացնել պարամետրերի հեռակա կարգավորում և ախտորոշում։

SICK ընկերության ապրանքատեսակներին կարող եք նաև ծանոթանալ Հայաստանում ընկերության էքսկլյուզիվ մատակարար Bright Industry խանութ-սրահում։
📍 Vardanants 32
🌐 www.bi-int.am
📲 091-018411 (Viber, WhatsApp)
📧 [email protected]

01/10/2026

Autonics անվտանգության կարգավորիչները մշակված են արտադրական համակարգում անվտանգային ռիսկերը զրոյացնելու, արտադրական վնասվածքները կանխելու և միջազգային ամենախիստ ստանդարտներին համապատասխանություն ապահովելու համար։

SFC / SFCL շարքի անվտանգության կարգավորիչները համատեղելի են բոլոր հիմնական անվտանգության սարքերի հետ՝

✅ Օպտիկական արգելապատնեշներ (Safety Light Curtains)
✅ Վթարային կանգառի կոճակներ (Emergency Stop switches)
✅ Անվտանգության դռների կողպեքներ և սենսորներ (Interlock switches)

Autonics բրենդի սարքավորումների տեսականուն կարող եք ծանոթանալ Հայաստանում ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Բրայթ Ինդասթրի խանութ-սրահում։

📍 Vardanants 32
🌐 www.bi-int.am
📲 091-018411 (Viber, WhatsApp)
📧 [email protected]
#ավտոմատացում #արտադրականսարքավորումներ

Camozzi FS շարքի հոսքի թվային տվիչները նախատեսված են սեղմված օդի և ոչ կոռոզիոն գազերի հոսքի ճշգրիտ, իրական ժամանակում մո...
28/09/2026

Camozzi FS շարքի հոսքի թվային տվիչները նախատեսված են սեղմված օդի և ոչ կոռոզիոն գազերի հոսքի ճշգրիտ, իրական ժամանակում մոնիթորինգի համար։

Հոսքի թվային տվիչներն օպտիմալ լուծում են արտադրական ռեսուրսների խնայողության, արտահոսքերի հայտնաբերման և ավտոմատացման համակարգերի արդյունավետության բարձրացման համար:

FS շարքի հոսքի թվային տվիչները նպատակահարմար եբ կիրառել հետևյալ ոլորտներում․
✅ Արդյունաբերական ավտոմատացում՝ սեղմված օդի սպառման մշտադիտարկում և էներգախնայողություն:
✅ Սննդի և դեղագործության արտադրություն՝ իներտ գազերի ճշգրիտ չափաբաժնում (օրինակ՝ պահպանման և փաթեթավորման գործընթացներում):
✅ Ռոբոտաշինություն և ներկման գծեր՝ օդի հոսքի կայունության ապահովում և տեխնիկական գազերի ծախսի օպտիմալացում:

Camozzi ընկերության տեսականուն կարող եք ծանոթանալ ընկերության հայաստանյան էքսկլյուզիվ մատակարար Bright Industry խանութ-սրահում։

📍 Vardanants 32
🌐 www.bi-int.am
📲 091-018411 (Viber, WhatsApp)
📧 [email protected]

Խողովակաշարային համակարգերում հեղուկների և գազերի հոսքը վերահսկելու, կարգավորելու կամ վայրկյանների ընթացքում ամբողջությա...
24/09/2026

Խողովակաշարային համակարգերում հեղուկների և գազերի հոսքը վերահսկելու, կարգավորելու կամ վայրկյանների ընթացքում ամբողջությամբ դադարեցնելու համար անհրաժեշտ են առավելագույն հերմետիկությամբ օժտված լուծումներ։

Իտալական OMAL ապրանքանիշի թիթեռաձև փականները նախագծված են հոսքի անխափան կառավարման համար՝ ապահովելով հոսքի բարձր թողունակություն, ցածր հիդրավլիկ դիմադրություն և 100% հուսալիություն մինչև 16 բար ճնշման տակ։

Մոդելներն ունեն lug տիպի կորպուս, ինչը թույլ է տալիս դրանք տեղադրել ոչ միայն խողովակների միջև, այլև խողովակաշարի վերջնամասում կամ այն հատվածներում, որտեղ անհրաժեշտ է գծի մի կողմը ապամոնտաժել առանց մյուս կողմի ճնշումը դատարկելու։

OMAL Automation-ի հայաստանյան գործընկեր Bright Industry խանութ-սրահն է։
📍 Vardanants 32
🌐 www.bi-int.am
📲 091-018411 (Viber, WhatsApp)
📧 [email protected]

Անկախությունն ապրելու, արարելու և պայքարելու մեր իրավունքն է։ Շնորհավո՛ր Հայաստանի Անկախության օրը։ 🇦🇲
21/09/2026

Անկախությունն ապրելու, արարելու և պայքարելու մեր իրավունքն է։ Շնորհավո՛ր Հայաստանի Անկախության օրը։ 🇦🇲

Address

32 Vardanants Street
Yerevan
0070

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00
Saturday 09:30 - 14:00

Telephone

+37411577004

Alerts

Be the first to know and let us send you an email when Bright Industry / Բրայթ Ինդասթրի posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bright Industry / Բրայթ Ինդասթրի:

Shortcuts

Share