JINJ Ltd / ՋԻՆՋ ՍՊԸ

JINJ Ltd / ՋԻՆՋ ՍՊԸ JINJ Ltd provides consulting services in the fields of water supply, wastewater removal and treatment, irrigation, water resources protection and management.

💧 Հարգելի հետևորդներ, ձեզ ենք ներկայացնում «Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցո...
31/07/2026

💧 Հարգելի հետևորդներ, ձեզ ենք ներկայացնում «Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության ընթացքն ու առաջիկա աշխատանքները։

📉 Ջրային կոմիտեում ՋԿ նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի ջրամատակարարման ենթածրագրի տեխնիկական աջակցությունն ապահովող փորձագիտական թիմի հետ հանդիպում։

📉 Հանդիպմանը մասնակցում էին Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), Ջրային կոմիտեի, ինչպես նաև տեխնիկական աջակցության խորհրդատվական կոնսորցիումի անդամ ընկերությունների ներկայացուցիչները։

📉 Հանդիպման ընթացքում խորհրդատուները ներկայացրել են Սյունիքի մարզի յոթ համայնքներում իրականացված աշխատանքների արդյունքները, այդ թվում՝ ծրագրում ընդգրկման ենթակա բնակավայրերի նույնականացման, գնահատման և դասակարգման գործընթացի արդյունքները, ինչպես նաև համայնքների հետ անցկացված խորհրդակցությունների եզրակացությունները։

🗂️Մասնակիցները քննարկել են ծրագրի առաջիկա աշխատանքները և հստակեցրել հաջորդ քայլերը։

📉 Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում նախատեսվում է դիտարկել Սյունիքի մարզի շուրջ 55 նախապես ընտրված բնակավայրերի ջրամատակարարման բարելավման հնարավորությունները և մշակել տեխնիկապես ու ֆինանսապես հիմնավորված նախագծային լուծումներ։

📉 Տեխնիկական աջակցության նպատակն է նպաստել Սյունիքի մարզի բնակավայրերում ջրամատակարարման համակարգերի բարելավմանն ու կայուն լուծումների մշակմանը։

#Հայաստան #ԴիմակայունՍյունիք #Սյունիք #ՋրայինԿոմիտե , ,

Հարգելի հետևորդներ, հուլիսի 27-ին Ջրային կոմիտեում (ՋԿ) քննարկվել են KfW գերմանական բանկի դրամաշնորհային ծրագրի միջոցառո...
29/07/2026

Հարգելի հետևորդներ, հուլիսի 27-ին Ջրային կոմիտեում (ՋԿ) քննարկվել են KfW գերմանական բանկի դրամաշնորհային ծրագրի միջոցառումները։

🔹 Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանի գլխավորությամբ քննարկվել են գերմանական «Վերականգնման վարկերի բանկ»-ի (KfW) ֆինանսավորմամբ իրականացվող «Ինտեգրված ջրային ռեսուրսների կառավարում. Ախուրյան գետի վրա Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակներում նախատեսված ուղեկցող միջոցառումների խորհրդատվական ծառայությունների մանրամասները։

👥 Հանդիպմանը մասնակցում էին նաև ՋԿ նախագահի տեղակալները, ոլորտային պատասխանատուները, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների՝ Շրջակա միջավայրի նախարարության, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանություն և մոնիթորինգ» ՊՈԱԿ-ի, «Շիրակ» ՋՕԸ-ի, ՀՏԶՀ-ի և «Ջրառ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։
🔹 Խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը Ջրային կոմիտեի և GFA Consulting Group GmbH-ի գլխավորած միջազգային կոնսորցիումի միջև կնքվել է ս.թ. հունիսի 9-ին։ Ծառայությունները ներառում են տեխնիկական աջակցություն, վերլուծությունների և հաշվետվությունների պատրաստում, վերապատրաստումներ, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում՝ նպատակ ունենալով աջակցել Ախուրյան գետի ավազանի ջրային և հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և կառուցման ենթակա Կապսի ջրամբարի ու ինքնահոս ոռոգման համակարգի կայուն շահագործմանը։

🔹Ծրագրի իրականացումը կնպաստի չավարտված Կապսի ջրամբարի հետ կապված տեխնիկական և անվտանգության ռիսկերի նվազեցմանը, ջրային ռեսուրսների կառավարման ժամանակակից մոտեցումների ներդրմանը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական պահանջների կատարմանը։

#ՋրայինԿոմիտե #ԿապսիՋրամբար , ,

🔎ՋԻՆՋ ընկերությունը փնտրում է իրականացվելիք ծրագրերից մեկի համար ծրագրի քարտուղար։ ❗❗❗✅Պահանջվող որակավորումներ՝• Բարձրա...
01/07/2026

🔎ՋԻՆՋ ընկերությունը փնտրում է իրականացվելիք ծրագրերից մեկի համար ծրագրի քարտուղար։ ❗❗❗

✅Պահանջվող որակավորումներ՝
• Բարձրագույն կրթություն,
• Անգլերեն լեզվի վարժ տիրապետում (գրավոր և բանավոր թարգմանությունների համար),
• Համակարգչային ծրագրերի իմացություն։

✅Հմտություններ և կարողություններ՝
• Բարձր պատասխանատվության զգացում,
• Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ,
• Ճշտապահություն և ազնվություն։

✅Աշխատանքի պայմանները՝
• Գրասենյակը գտնվում է Գյումրի քաղաքում,
• Աշխատանքը՝ ոչ լրիվ աշխատաժամանակով,
• Ծրագրի տևողությունը՝ 2 տարի։

Եթե համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք միանալ մեր թիմին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ 📩[email protected]։

#աշխատանքիհայտարարություն #աշխատանքհայաստանում #գործկա

25/06/2026

Հարգելի հետևորդներ,

Տեղեկացնում ենք, որ արդեն ավարտվել են Արարատի ՈԿՖ Բանավանի ԿՄԿ–ի շինարարական աշխատանքները և վերջերս մեր թիմը ներկա է գտնվել օբյեկտի հանձնման և ընդունման գործընթացին, որին մասնակցում էին պատվիրատուն՝ Արարատի համայնքապետարանը, ընդունող հանձնաժողովը, կապալառուն և նախագծի հեղինակը՝ ՋԻՆՋ ընկերությունը։

Համաձայն մեր կողմից մշակված նախագծի կառուցվել է 2000 մ³/օր արտադրողականությամբ կեղտաջրի մաքրման կայան։ Կայանը ներառում է ժամանակակից մեխանիկական, կենսաբանական և բնահեն մաքրման տեխնոլոգիաներ։

Նախագծի կարևոր առանձնահատկություններից է այն, որ մաքրված կեղտաջրերը նախատեսվում է վերաօգտագործել ոռոգման նպատակով, ինչը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը։

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր գործընկերներին մեզ վստահելու և արդյունավետ համագործակցության համար։ Պատրաստենք հետագայում ևս մասնակցել համայնքի ենթակառուցվածքների զարգացմանն ու բնապահպանական խնդիրների լուծմանը։

#Արարաատ , ,

📣ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗❗❗🔎 ՋԻՆՋ ընկերությունը փնտրում է ակուստիկայի / աուդիո–վիզուալ էֆեկտների (AV) և թատրոնային համակարգերի մա...
13/06/2026

📣ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗❗❗

🔎 ՋԻՆՋ ընկերությունը փնտրում է ակուստիկայի / աուդիո–վիզուալ էֆեկտների (AV) և թատրոնային համակարգերի մասնագետ։

Բոլոր ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները 📩 [email protected] Էլ․ հասցեին։

#աշխատանքիհայտարարություն #աշխատանքհայաստանում #գործկա #ակուստիկա

Հունիսի 1 – Երեխաների պաշտպանության միջազգային օր 🧒👧💙Սիրելի՛ երեխաներ,Շնորհավորում ենք ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպա...
01/06/2026

Հունիսի 1 – Երեխաների պաշտպանության միջազգային օր 🧒👧

💙Սիրելի՛ երեխաներ,

Շնորհավորում ենք ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Թող ձեր կյանքը լցված լինի ժպիտներով, ուրախ խաղերով, գեղեցիկ երազանքներով և անսահման սիրով։

Դուք մեր ապագան եք, մեր հպարտությունն ու ոգեշնչումը։

Շնորհավո՛ր 🌈🎈🎉

🇦🇲 Մայիսի 28-ը մեր պետականության խորհրդանիշն է: 🇦🇲🎉 Շնորհավոր Հանրապետության տոնը։
28/05/2026

🇦🇲 Մայիսի 28-ը մեր պետականության խորհրդանիշն է: 🇦🇲

🎉 Շնորհավոր Հանրապետության տոնը։

27/05/2026

🆕 75 մ³ աղբ 1 տարվա ընթացքում

ℹ️ Հարգելի հետևորդներ, դեռևս 2023 թ-ին՝ քաղաքապետարանի պատվերով, ՋԻՆՋ ընկերությունը մշակել է նախագիծ, որի հիման վրա Հրազդան գետի վրա տեղադրվել են 2 աղբորսիչ հարմարանք։

Այդ աղբորսիչ հարմարանքների շահագործման արդյունքում գետից դուրս է բերվել 75 մ³ աղբ։💦

💧 Ներկա պահին մշակվում է ևս մեկ աղբորսիչ հարմարանքի նախագիծ, որի կառուցումը էլ ավելի կնպաստի Հրազդան գետի մաքրությանը։

#Հրազդանգետ , ,

📣WE ARE HIRING ❗❗❗🔎JINJ LLC is looking for an Experts 𝗙𝗶𝗿𝘀𝘁 𝗘𝘅𝗽𝗲𝗿𝘁’𝘀 𝘁𝗮𝘀𝗸𝘀 𝗶𝘀:👇✅ Review of Existing Practices of the Int...
20/05/2026

📣WE ARE HIRING ❗❗❗

🔎JINJ LLC is looking for an Experts

𝗙𝗶𝗿𝘀𝘁 𝗘𝘅𝗽𝗲𝗿𝘁’𝘀 𝘁𝗮𝘀𝗸𝘀 𝗶𝘀:👇

✅ Review of Existing Practices of the International Approaches in Water Supply and Wastewater Treatment Sector
✅ Cooperation and work with municipalities and other relevant stakeholders.
✅ Regular reporting in accordance with deadlines.

𝗤𝘂𝗮𝗹𝗶𝗳𝗶𝗰𝗮𝘁𝗶𝗼𝗻𝘀 𝗼𝗳 𝗼𝘂𝗿 𝗳𝘂𝘁𝘂𝗿𝗲 𝗘𝘅𝗽𝗲𝗿𝘁 𝗺𝘂𝘀𝘁 𝗯𝗲:👇

☑️Education: university degree in Public Finance, Economics, Public Administration, or a related field.
☑️Language: B1-level language proficiency in English, C1-level language proficiency in Armenian.
☑️General professional experience: 7 years of professional experience in advising
state and/or donor agencies on public finance management, service delivery reforms with a focus on the water and wastewater sector.
☑️Specific professional experience: 3 years in development of service costing methodologies for the public sector. At least substantially contributed to one successfully completed project involving both the development and application of a costing methodology for a public service.
☑️Regional experience: 2 years of professional experience in Europe, Eastern Europe.

------------------------------------------

𝗦𝗲𝗰𝗼𝗻𝗱 𝗘𝘅𝗽𝗲𝗿𝘁’𝘀 𝘁𝗮𝘀𝗸𝘀 𝗶𝘀:👇

✅ Pilot Application in Water Supply and Wastewater Treatment Sector
✅ Conduct an assessment of the water supply and/or wastewater infrastructure in the pilot municipalities, with a focus on identifying technical and operational conditions relevant to service costing.
✅ Develop practical proposals for the maintenance and proper operation of infrastructure to ensure reliable service delivery to enable accurate and comprehensive cost calculation.
✅ Revision of the legal acts on LSG, service provisions, and provision their strengths, drawbacks and weaknesses of the acting legislation on the relevant service provision and tariffs appointment.
✅ Cooperation and work with municipalities and other relevant stakeholders.
✅ Regular reporting in accordance with deadlines

𝗤𝘂𝗮𝗹𝗶𝗳𝗶𝗰𝗮𝘁𝗶𝗼𝗻𝘀 𝗼𝗳 𝗘𝘅𝗽𝗲𝗿𝘁 𝗺𝘂𝘀𝘁 𝗯𝗲:👇

☑️Education: university degree in Law, Public Administration, or a related field.
☑️Language: B1-level language proficiency in English, C1-level language proficiency in Armenian.
☑️General professional experience: 7 years of professional experience in the public
justice and/or public service regulatory sector and/or the local self-governance sector in Armenia (mandatory for the assignment implementation).
☑️Specific professional experience: 2 years of professional experience in
developing or conducting service costing in the public sector. Previous experience in water sector is an asset.
☑️Regional experience: 5 years of experience in Armenia (mandatory for the
assignment implementation)

All interested candidates can send their CV’s to the following e-mail address until 26/05/2026: 📩 [email protected]

#աշխատանքիհայտարարություն #աշխատանքհայաստանում #գործկա #Փորձագետ

💧 ՋԻՆՋ ընկերությունը սիրով շնորհավորում է բոլորին Մայիսի 9-ի՝ խաղաղության, հաղթանակի և հերոսության օրվա կապակցությամբ։🎗️...
09/05/2026

💧 ՋԻՆՋ ընկերությունը սիրով շնորհավորում է բոլորին Մայիսի 9-ի՝ խաղաղության, հաղթանակի և հերոսության օրվա կապակցությամբ։

🎗️ Թող խաղաղությունն ու համերաշխությունը միշտ ուղեկցեն մեր ժողովրդին, իսկ հերոսների հիշատակը մնա վառ ու անսասան։

Address

Azatutyan Avenue 3rd Lane 26
Yerevan
0037

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411246023

Alerts

Be the first to know and let us send you an email when JINJ Ltd / ՋԻՆՋ ՍՊԸ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to JINJ Ltd / ՋԻՆՋ ՍՊԸ:

Shortcuts

Share