«ՓԻԹ ՍՏՈՊ ԻՆՏԵՐՆԱՇՆԱԼ» ՍՊԸ հիմնադրվել է 2015 թ-ին: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ ընկերությունը հասցրել է արժանանալ ոլորտի մի շարք խոշորագույն կազմակերպությունների վստահությանը: Այսօր ընկերությունը հանդիսանում է այնպիսի աշխարհահռչակ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպիսիք են KYB, CTR և GSP, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում, որպես ավտոպահեստամասերի առաջատար արտադրողներ:
«ՓԻԹ ՍՏՈՊ ԻՆՏԵՐՆԱՇՆԱԼ» ընկերությունը ներմուծում է ավտոպահեստամասեր անմիջապես արտադրողներից և առաջարկում է ավտոպահեստամասերի ամենալայն տեսականի եվրոպական, ասիական և ամերիկյան արտադրության հետևյալ մեքենաների համար. Audi, BMW, Chevrolet, Dacia, Ford, Honda, Hyundai, Infiniti, Kia, Lexus, Mazda, Mercedes-Benz, Mitsubishi, Nissan, Opel, Renault, Skoda, Suzuki, Toyota, Volkswagen: Ընկերության ապրանքատեսականու մեջ ներկայացված են ինչպես պրեմիում, այնպես էլ միջին դասի ավտոպահեստամասեր:
Ընկերությունն իրականացնում է ավտոպահեստամասերի թե մանրածախ և թե մեծածախ վաճառք՝ ունենալով դիստրիբյուտորական մեծ ցանց Հայաստանի տարածքում: «ՓԻԹ ՍՏՈՊ ԻՆՏԵՐՆԱՇՆԱԼ» ավտոպահեստամասերի խանութ-սրահ կարող եք այցելել հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Դավիթ Բեկի փող., 180/30 շ., որտեղ ընկերության մասնագետները կօգնեն գտնել Ձեր մեքենային անհրաժեշտ ավտոպահեստամասերը: Եթե ցանկանում եք դառնալ «ՓԻԹ ՍՏՈՊ ԻՆՏԵՐՆԱՇՆԱԼ» ավտոպահեստամասերի դիտրիբյուտոր, ապա կարող եք կապ հաստատել ընկերության հետ հետադարձ կապի միջոցով:
Իր հաճախորդների և գործընկերների առավել հարմարավետության համար ստեղծվել է նաև ավտոպահեստամասերի օնլայն խանութ, որտեղ ներկայացված է ընկերության ապրանքատեսականին:
Առաքելություն ունենալով ձևավորել որակյալ, վստահելի և հասանելի ավտոպահեստամասերի շուկա Հայաստանում՝ «ՓԻԹ ՍՏՈՊ ԻՆՏԵՐՆԱՇՆԱԼ» ընկերությունը շարունակում է ակտիվորեն զարգացնել և ընդլայնել իր մատակարարների ցանցը ամբողջ աշխարհում՝ իր հաճախորդների համար ապահովելով լավագույն արտադրանքը՝ լավագույն գնով: