24/11/2023
Աշխատանքի նկարագրություն՝
Մեխանիկը հանդիսանում է Էռ Բի Տեխնիկս ՍՊԸ-ի Սպասարկման բաժնի/թիմի անդամ և նրա հիմնական գործառույթն է՝ մեքենաների վերանորոգում, տեխնիկայի հավաքում, համալրող մասերի և պահեստամասերի տեղադրում և նորոգում, ինչպես նաև սարքավորումների դիագնոստիկա:
Աշխատանքային պարտականություններ
• Կազմակերպության կողմից վաճառված տեխնիկաների նախավաճառքային սպասարկում ու շահագործման հանձնում,
• Օգտագործելով ձեռքի/մեխանիկական և էլեկտրական գործիքակազմ՝ փականագործական աշխատանքների և պահեստամասերի չափաբերման աշխատանքների իրականացում,
• Կազմակերպության ներքին ընթացակարգի պահպանում,
• Ներքին աշխատանքային կանոնակարգի պահպանում,
• Տեխնիկայի սպասարկման ու նորոգման աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանում,
• Աշխատանքային տարածքի մաքրության ու հարդարման պահպանում,
• Աշխատանքային գործիքակազմի, համազգեստի և այլ անձնական անվտանգության պարագաների պատճաշ պահպանում,
• Սպասարկման բաժնին ա
• Մասնագիտական զարգացում ու աշխատանքային որակավորման մակարդակի բարձրացում,
• Ներկայացվող սարքավորումների մոդելների տեսականու, դրանց հիմնական տեխնիկական տվյալներին ու շահագործմանը առնչվող տեղեկատվությանը ծանոթացում ու տիրապետում,
• Տեխնիկական փաստաթղթաբանութան հետ ինքուրույն աշխատանք՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով․ պահեստամասերի կատալոգներ, վերանորոգման ձեռնարկներ և այլն,
• Աշխատանքային իրավասությունների շրջանակում և անմիջական ղեկավարության հանձնարարությամբ այլ աշխատանքային պարտականությունների կատարում։
Անհրաժեշտ հմտություններ
1. Տեխնիկական կրթություն
2․ Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է
3․ Պատրաստակամություն ինքնուսուցման
4․ Համակարգչային գիտելիքներ
5․ Աշխատանքային փորձը ցանկալի է
Դիմելու համար խնդրում ենք ինքանակենսագրականներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին