01/10/2026
SGS is a global leader in testing, inspection and certification, with more than 145 years of experience, 2,500 laboratories and business facilities across 115 countries, and over 100,000 professionals worldwide.
SGS has operated in Armenia for more than 25 years, where it is the country’s only registered international inspection body, while also maintaining a presence across the wider Caspian sub-region, including Kazakhstan, Uzbekistan, Kyrgyzstan, Turkmenistan and Georgia.
In the mining and minerals sector, SGS provides independent services across the full mining lifecycle, including geochemical analysis, metallurgical testing, mineralogy, inspection, certification and verification, while also supporting clients in environmental compliance, sustainability, responsible resource management and the reduction of operational and environmental risks.
✔️SGS values its participation in the Mining Forum in Armenia as an opportunity to engage in meaningful dialogue with industry stakeholders, share international expertise and insights, and support the continued development of a more sustainable, responsible and resilient mining sector in Armenia.
_________
SGS-ը անալիզի, փորձաքննության հավաստագրման և վերահսկողության ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություն է՝ ավելի քան 145 տարվա փորձով, 115 երկրներում գործող 2,500 լաբորատորիաներով ու բիզնես ստորաբաժանումներով և ավելի քան 100,000 մասնագետներով ամբողջ աշխարհում։
Տեղական շուկայում SGS-ը գործունեություն է իրականացնում ավելի քան 25 տարի և հանդիսանում է՝ իր ոլորտում Հայաստանում գրանցված միակ միջազգային կազմակերպությունը։ Միաժամանակ, SGS-ը ունի տարածաշրջանային լայն ներկայություն նաև Կասպյան տարածաշրջանում՝ ներառյալ Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Վրաստանը։
Հանքարդյունաբերության և օգտակար հանածոների ոլորտում SGS-ը տրամադրում է անկախ ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ընդգրկելով հանքարդյունաբերության ողջ կենսաշղթան, այդ թվում՝ երկրաբանական վերլուծություն, մետալուրգիական փորձարկումներ, հանքաբանություն, ստուգում, փորձաքննություն և հավաստագրում։ Աջակցում է հաճախորդներին բնապահպանական պահանջների համապատասխանության, կայուն զարգացման, ռեսուրսների պատասխանատու կառավարման, ինչպես նաև գործառնական և բնապահպանական ռիսկերի նվազեցման հարցերում։
✔️SGS-ը բարձր է գնահատում Հայաստանի Հանքարդյունաբերության ֆորումին իր մասնակցությունը՝ որպես ոլորտի շահագրգիռ կողմերի հետ բովանդակալից երկխոսություն ծավալելու, միջազգային փորձն ու գիտելիքները փոխանակելու, ինչպես նաև Հայաստանում ավելի կայուն, պատասխանատու և դիմակայուն հանքարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացմանը նպաստելու կարևոր հնարավորություն: