20/07/2025
Հարգելի՛ գործընկերներ, «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի սիրելի աշխատակիցներ
«Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ն, իր գործունեությունը սկսելով 18-րդ դարում և խորացնելով արմատները, հասել է մեզ՝ շնորհիվ ձեզ, ձեր կարողությունների, աննկուն կամքի և անվերապահ նվիրումի։
Հանքարդյունաբերությունը տնտեսության սիրտն է, այն կրակն է, որի մեջ կոփվում են բնավորությունները, և այն ուժը, որը առաջ է մղում տնտեսությունն ամբողջությամբ։ Հանքարդյունաբերությունը մեծ ներդրում ունի մեր երկրի զարգացման գործում, շարունակելով մնալ տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը։
Այս տարիների ընթացքում ունեցել ենք դժվարություններ, ձեռքբերումներ, որոնք պատվով կիսել ենք ձեզ հետ․ այս ժանապարհը մեզ սովորեցրել է միասնության և համառության արժեքը։
Հանքագործի դժվարին ու պատասխանատու մասնագիտությունն է մեր երկրին բերում հարստություն, իսկ մետալուրգի վարպետությունը հումքը դարձնում է արժեքավոր արտադրանք։
Թո՛ղ ձեր քրտնաջան աշխատանքը գնահատվի ըստ արժանվույն, և ամեն մի օրվա մեջ լինեն գոհունակություն, հպարտություն ու ջերմություն։
Շնորհակալությո՛ ւն ձեզ, ձեր ամենօրյա պատասխանատու աշխատանքի, հավատարմության և մասնագիտական բարեխղճության համար։
Շնորհավո՛ր հանքագործի և մետալուրգի օր։